Պեսկովը պատմել է Պուտինի՝ իր դեմ պատժամիջոցներին վերաբերմունքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անտարբեր է անձնական պատժամիջոցների նկատմամբ, նա արտերկրում ակտիվներ չունի։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ Պուտինն ամեն տարի հայտարարագրում է իր ամբողջ ունեցվածքը։

«Պատժամիջոցները բավականին անհեթեթ դրույթներ են պարունակում որոշ ակտիվների վերաբերյալ: Բոլորը գիտեն, որ որոշ ակտիվներ, բացի նրանցից, որոնք ամեն տարի հայտարարագրվում են կցավագոնի եւ բնակարանի չափով, եւ որոշ այլ բանկային ավանդներ, նախագահը չունի»,- պարզաբանել է Պեսկովը:

Ընդ որում, անձամբ ՌԴ նախագահի դեմ պատժամիջոցների ներդրումը նա քաղաքական տեսակետից անհեռատես ու անհեթեթ է անվանել:

«Եթե [պատժամիջոցները] դիտարկենք խնդիրների լուծման տեսանկյունից, ապա, իհարկե, պետության ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու փաստը ոչ պակաս անհեթեթ, շատ անհեռատես է»,- ասել է նա։

Պատասխանելով արեւմտյան առաջնորդների դեմ հնարավոր պատասխան անձնական պատժամիջոցների կիրառման մասին հարցին՝ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանն այս հարցում բխելու է բացառապես սեփական ազգային շահերից։

Spread the love