Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է շաբաթը՝ թվերով։
«Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։
Շաբաթվա ուղևորահոսք
Մարտի 31-ից ապրիլի 6-ը մետրոպոլիտենը սպասարկել է 509.514 ուղևոր։
Շարժակազմերի տվյալներ
Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 շարժակազմ, որոնցից՝
810-ը՝ երեքվագոնանի,
1086-ը՝ երկուվագոնանի,
1024-ը՝ մեկվագոնանի։
Կատարողականը՝ 100%։
Տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։
Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները»,- հայտնում են մետրոպոլիտենից։