Նախորդ ամիս Երևանում ավելի քան 1500 երեխա է ծնվել

Երևանում մարտ ամսվա ընթացքում ծնվել է ավելի քան 1500 երեխա` շուրջ 770 տղա և 730 աղջիկ։ Տեղեկությունը հայտնեl 1 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

«Երևանում նախորդ ամիս գրանցվել է 645 մահ, ծնվել է 1506 երեխա` 772 տղա և 734 աղջիկ։ Ընտանիքում որպես 11-րդ երեխա ծնվել է 1 տղա` Շենգավիթ ԲԿ–ում»,– ասաց Կարապետյանը։

Խոսելով «Շտապ բուժօգնության» ծառայության կողմից գրանցված վթար–վրաերթերի մասին` նա ընդգծեց, որ դրանք թվով 180-ն են եղել։ Վթար–վրաերթերի հետևանքով տուժել է 194 քաղաքացի, գրանցվել է 3 մահ։

Ծառայությունում կանչերի ընդհանուր թիվը կազմել է 24 430, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։

Մարտ ամսին պատասխան է տրվել 56 955 զանգի, բողոքներ զանգերի սպասարկման կենտրոնում չեն գրանցվել։

Spread the love