2025թ. ապրիլի 19-ին Երևանի Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում կկայանա «STEM Expo 2025» միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ)՝ որպես երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուներ։ Միջոցառումն իրականացվում է ԱՐՓԱ գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գլխավոր հովանավորությամբ, ինչը վկայում է սոցիալապես պատասխանատու և գիտակենտրոն բիզնեսի կարևոր ներդրումը Հայաստանի կրթական ու նորարարական ապագայի կառուցման գործում։ «STEM Expo 2025»-ը միավորում է երկու խոշոր նախաձեռնություն՝ • STEMAR կրթական ծրագիրը, որը խթանում է նախագծահեն ուսուցումը Հայաստանի դպրոցներում՝ տրամադրելով ուսուցիչների վերապատրաստում, գիտական սարքավորումներ և շարունակական աջակցություն։ • Ադրին Ղարախանու անվան հայտնագործությունների մրցույթը, որն ընդգծում է երիտասարդ գիտնականների ներուժը և խրախուսում նորարար գաղափարների իրագործումը։ Այս տարի Expo-ին կմասնակցեն 200-ից ավելի աշակերտներ և 30-ից ավելի STEM ուսուցիչներ՝ ներկայացնելով իրենց նախագծերը ինտերակտիվ ձևաչափով։ Օրվա երկրորդ հատվածում տեղի կունենա հայտնագործությունների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության նախագահը կհանձնի 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարգևավճար երկու լավագույն թիմերին։ ԱՐՓԱ ինստիտուտը վերջին երեք տասնամյակում եղել է Հայաստանում գիտության, կրթության, առողջապահության և տեխնոլոգիաների ոլորտներում մի շարք առաջատար նախաձեռնությունների շարժիչ ուժը՝ նպաստելով երիտասարդների գիտական կրթությանը, նորարարությանը և մասնագիտական աճին։ «STEM Expo 2025»-ը բաց է բոլորի համար՝ դառնալով հարթակ գիտական մտածողության, ստեղծարարության և համագործակցության խթանման համար։
Լրացուցիչ տեղեկությունների և օրակարգի համար կարող եք դիմել ծրագրերի ղեկավար Լենա Ղուկասյանին՝ yelena.stemar@gmail.com | +374 77 815474