“Զանգ, զանգ”, երաժշտությունը’ Կոմիտասի, բեմադրությունը’ Աննա Քալաշյանի,”Նուբար” երաժշտությունը’ ժողովրդական, բեմադրությունը’ Աննա Քալաշյանի։
Փառատոնը եզրափակվեց տոնական գալա համերգով, որտեղ հայազգի պարողները օտարազգի հանդիսատեսին հուզեցին չափազանց զգացմունքային և նրբագեղ ‘ “Յաման Յար” ( երաժշտությունը Կոմիտասի, բեմադրությունը’ Աննա Քալաշյանի) և “Անտունի” (երաժշտությունը’ Գ. Գյուրջիևի, բեմադրությունը’ Ասատուր Քալաշյանի) պարային կատարումներով։ Հիշեցնենք, որ սա Եվրոպական փառատոներում դպրոցի առաջին մասնակցությունն էր, որը իրականացվեց Հայ-Եվրոպական մշակութային կենտրոնի աջակցությամբ։ Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում Հայ բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) Agbu Sofia մասնաճյուղի Պատվավոր նախագահ, մեր շատ սիրելի տիկին Sonia Avakian-Bedrossian ին և Բուլղարահայ մեր բոլոր հայրենակիցներին’ փառատոնին ներկա գտնվելու և իրենց ներկայությամբ մեզ ջերմորեն աջակցելու և քաջալերելու համար։ Առանձնակի շնորհակալություն ենք հայտնում նաև ՀՀ ում Բուլղարիայի դեսպանությանը https://www.facebook.com/share/1Bm2Le6uV9/ The Embassy of Bulgaria to Armenia , ի դեմս հյուպատոս պարոն Պետր Պետրովի։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Քալաշյան պարարվեստի դպրոցի սաներին, Դպրոցի ղեկավար ‘Արշակ Գալուստյանին, Դպրոցի փորձավարներ և առաջադեմ պարուհիներ’ Քրիստինե Մովսիսյանին և Ռիմա Սարգսյանին, և իհարկե, դպրոցի հիմնադիրներ’ Ասատուր և Աննա Քալաշյաններին’ մաղթելով նրանց բոլորին նորանոր հաղթանակներ և մեծ բեմեր։ https://youtube.com/shorts/HS7DMn1hWTI?feature=shared