Ապրիլի 16-ին՝ ժամը 19։00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ։ Ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Հռիփսիմե Աղաքարյանը /դաշնամուր/ Սերգեյ Աբրահամյանը /կլառնետ/: Երեկոյի ընթացքում կհնչի ֆրանսիացի դասականների նրբաճաշակ ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի՝ Կուպերեն – Պիեսներ Ռավել – Արտացոլանքներ Սեն-Սանս – Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար Պուլենկ – Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար Ֆրանսե – Թեմա և վարիացիաներ կլառնետի և դաշնամուրի համար Հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը։
Տոմսի արժեքը՝ 3000 դրամ: