Թուրքիայի ԱԳՆ-ն չափազանց ցինիկ հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թեմայով՝ անդրադառնալով «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների իշխանությունների հայտարարություններին»։
«Մենք կտրականապես ժխտում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները, որոնք արվում են խախտելով պատմական փաստերը և միջազգային իրավունքը: Նման փորձերը, որոնք ակնհայտորեն ուղղված են անցյալի ցավը քաղաքական նպատակներով շահագործելուն, բացարձակապես անվավեր են: Թուրքիան միշտ հանդես է եկել ամբողջ աշխարհում և իր տարածաշրջանում խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման օգտին:
Դրա հիման վրա Թուրքիան բացեց իր արխիվները և առաջարկեց ստեղծել Պատմական համատեղ հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ուսումնասիրության համար։
Մենք հայտարարում ենք, որ չպետք է խրախուսվեն արմատական շրջանակների՝ պատմությունից թշնամանք կորզելու ջանքերը և վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին», – ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։