Կապանում ընտրություններ կլինեն. ով է իշխանության թեկնածուն Posted on August 18, 2021August 18, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը Գևորգ Պապոյանը այցելել է «Եղվարդի նեկտար» ընկերություն «ԱՍԻԱԿԱՆ ՀԱՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է Ամիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է (ֆոտոշարք) Փաշինյանի սանիկ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավագանու ու համայնքապետի պաշտոնը իրենով անել: Երեկ այս մասին խոսեց նաեւ ԱԺ պատգամավոր, կապանցի Աննա Գրիգորյանը, ըստ որի՝ իշխանությանը հաջողվել է արդեն հասնել նրան, որ համայնքի ավագանին հրաժարական է ներկայացնում, ինչը նշանակում է, որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում:Պարզվում է՝ հայրենի իշխանությանը դուր չի եկել Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի այն հայտարարությունը, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ոչ մի դեպքում չպետք է ձայն տալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընտրությունների արդյունքներից հետո որոշվել է Փարսյանին հեռացնել իր պաշտոնից, ու հիմա այդ գործընթացն է իրականացվում: 15-ից 8 ավագանի արդեն հրաժարական է ներկայացրել, ու արդեն հստակ է, որ ընտրություններ կլինեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն արդեն ունի համայնքապետի իր թեկնածուն՝ ՔՊ խմբակցության պատգամավոր կապանցի Դավիթ Դանիելյանը: Նախ՝ ավագանին իրենցով կանեն, հետո Դանիելյանին կընտրեն քաղաքապետ:«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց տեղեկությունը ճշտել Դավիթ Դանիելյանից, որն ասաց, թե հիմա հստակ որոշում չկա կայացված. «Որոշակի խոսակցություններ կան, բայց որեւէ հստակ բան այս պահին որոշված չէ: Իհարկե, ամբողջապես ներգրավված եմ լինելու նախընտրական գործընթացին»,- վստահեցրեց երիտասարդ Դանիելյանը:Մամուլի տեսություն Post Views: 69 Spread the love