Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաթանկ բենզինը. KSA Expats

KSA Expats 2025 թվականի ապրիլյան տվյալների համաձայն՝ Հայաստանում բենզինը տարածաշրջանում ամենաթանկն է։

Հայաստանը համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 94-րդ տեղը։ Այստեղ բենզինի մեկ լիտրն արժե 1,343 դոլար։

Վրաստանում այս վառելիքն արժե մեկ լիտրի համար 1.117 դոլար (57-րդ տեղ), Ադրբեջանում՝ 0.647 դոլար (17-րդ տեղ), Թուրքիայում՝ 1.173 դոլար (67-րդ տեղ), Իրանում՝ 0.029 դոլար (աշխարհում 2-րդ տեղը):

Ներկայացված տվյալների համաձայն՝ աշխարհում ամենաէժան բենզինը կարելի է գնել Լիբիայում՝ 0.027 դոլար/լիտրով։

Spread the love