Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերը առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-15-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 10-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +22+24,

Գեղարքունիքի մարզում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+21,

Լոռիում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +19+24,

Տավուշում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +21+25,

Արարատում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+27,

Արմավիրում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+27,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +17+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+27,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25:

Spread the love