Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է ՀՀ-ի հետ «խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունների մասին»

«Գոյություն ունեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ», լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա ասել է, որ մարտին համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը։

«Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Այդ ակնկալիքները կապված են ՀՀ Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը եւ Մինսկի խմբի լուծարմանը, որի կարիքը վերացել է հակամարտության ավարտի պատճառով։ Մենք հետեւում ենք գործընթացին, կան շփումներ»,- ասել է նա։

Spread the love