«ՔՊ–ն որոշել է Խոյ համայնքը իր 17 գյուղերով միացնել Վաղարշապատին և արդեն խոշորացված համայնքը տանել ընտրության»

ՔՊ-ն իր կեղտոտ ձեռքերով փորձում է պղծել համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր, Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «ՔՊ վերնախավը, զգալով Էջմիածնում իրենց գահավիժած վարկանիշը, և նույնիսկ մի կարգին թեկնածու չունենալու հանգամանքը (դե դժվար է գտնել Էջմիածնեցի կարգին մարդ, որը ՔՊ-ի հետ համագործակցի, կամ առհասարակ, կարգին մարդը և ՔՊ հակադիր բևեռներ են) մշկել են նոր սխեմա:

Իմ ունեցած հավաստի լուրերի համաձայն որոշել են Խոյ համայնքը իր 17 գյուղերով միացնել Վաղարշապատ համայնքին և արդեն նոր, խոշորացված համայնքը տանել ընտրության: Հատկանշական է, որ Խոյ համայնքի նախկին ղեկավարը այժմ Արմավիրի մարզպետն է:

Կարծես Վաղարշապատում հարմար թեկնածու չունենալու բացը լրացնելու են համայնքի խոշորացմամբ Խոյ համայնքից թեկնածուի առաջադրմամբ:

Վստահ եմ էջմիածնեցին թույլ չի տալու այս կամայականությունը, և սա միայն Էջմիածնեցու խնդիրը չէ, սա համատարած խնդիր կդառնա եթե ժամանակին չկանխվի,մի գեղեցիկ օր կորոշեն, որ իրենց սրտի թեկնածուն օրինակ Մարտունուց, կամ Իջևանից է և սույն տրամաբանությամբ պիտի խոշորացվեն այդ այդ համայնքների հետ:

Խոշորացնում էիք` 2021 թվին խոշարացնեիք, եթե իհարկե համայնքների այդ քայլը ի շահ Էջմիածնի է, ոչ թե ի շահ ՔՊ-ական համայնքապետ ունենալու…

Հիշեցնեմ, որ մարդն է ծառայում համայնքին և ոչ թե համայնքներն են ծառայեցվում անձնական կամ խմբային շահերին»։

Spread the love