Հյուսիսային Կարոլինայի RTI միջազգային հետազոտական ինստիտուտի փորձագետները փորձարկել են 23 տեսակի գարեջուր։ Բոլոր նմուշները հայտնի ըմպելիքներ են ԱՄՆ-ից, Մեքսիկայից և Նիդեռլանդներից։ Ապրանքանիշների անունները չեն նշել, հաղորդում է Daily Mail պարբերականը։
Նմուշների 95%-ում հայտնաբերել են, այսպես կոչված, «հավերժական քիմիական նյութեր» կամ PFAS, հաղորդում է ОСН-ը։ Դրանք օրգանիզմից դուրս չեն գալիս և կարող են առաջացնել երիկամների, վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում, անպտղություն և քաղցկեղ։
Գիտնականները ենթադրում են, որ գարեջրի մեջ քիմիական նյութերի առկայության հիմնական պատճառը աղտոտված ջուրն է։ Գարեջրի գործարանների մեծ մասը դրա մաքրման համար հատուկ զտիչներ չի տեղադրում։