Մոնղոլիայում կարմրուկի դեպքերը կտրուկ աճել են՝ մոտենալով 4 000-ին՝ առաջացնելով քաղաքացիների հերթեր, որոնք շտապ օգնություն են փնտրում երկրի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Այս մասին հայտնել է կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Մոնղոլիայում կարմրուկի բռնկումը հասել է այն աստիճանի, որ մեր կենտրոնը չի կարողանում դիմակայել երեխաների հետ շտապ օգնություն ստանալու համար շարված քաղաքացիների հոսքին։ Եթե մայիսի 26-ին եղել է այս վարակի լաբորատոր հաստատված 3 356 դեպք, ապա մայիսի 29-ի դրությամբ թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 3 939-ի։
Կարմրուկի առաջին հինգ դեպքերը Մոնղոլիայում գրանցվել են 2025թ. փետրվարի վերջին: Առաջին մահը գրանցվել է մայիսի 13-ին: Երկիրը վերջին անգամ գրանցել է հիվանդության բռնկում երեխաների շրջանում 2019թ. մարտին, չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Մոնղոլիան ճանաչել է որպես կարմրուկը հաղթահարած երկիր 2016թ.: