ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ–ի X-ի էջում արված գրառման մեջ։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։

Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը»։

Spread the love