Երևանյան միջազգային բալետային փառատոն 2025(Տեսանյութ)

Հունիսի 6-13-ը Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կայացավ երևանյան միջազգային բալետային փառատոնը, որի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու բալետային հանրահայտ ներկայացումները` առաջատար արտիստների մասնակցությամբ։

Բալետային երեկոների մեկնարկը տվեց Մոսկվայի լեգենդար Բոլշոյ թատրոնը` «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։ Սանկտ Պետերբուրգի հանրաճանաչ Մարիինյան թատրոնն էլ հանդես եկավ «Շոպենիանա» և «Շահերեզադա» բալետային ներկայացումներով։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետային ստեղծագործությունները։

Բալետային օրերը եզրափակեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը` հանդես գալով «Բոլերո X» և «Սրբազան գարուն» ներկայացումներով։

Շուրջ 100.000 հանդիսատես հինգ օր շարունակ բաց երկնքի տակ վայելեց բարձր արվեստով հագեցած երևանյան երեկոները:

 

 Կից՝ տեսանյութի հղումը․

 

 

Spread the love