Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։
2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։
2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային ուղղություններից՝ Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, ավարտական փուլում են գտնվում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքները։
2024 թվականին արձանագրվել է՝
Հանցավորության թվի նվազում՝ 1․1 տոկոսով
ՃՏՊ-ների նվազում՝ զոհերը՝ -45, վիրավորները՝ -421։
Ընդունվել է աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությունը՝ մինչև 2030 թվականը։
Բյուջետային առումով բարձրացվել է՝
Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձը։
Ձեռք են բերվել սպասարկման շրջիկ գրասենյակներ՝ բարձրացնելով սպասարկման արդյունավետությունը։
Էական ձեռքբերումներ են արձանագրվել՝
Բիոմետրիկ նոր համակարգի ներդրման ուղղությամբ,
Միջազգային չափանիշներին համապատասխանող նոր դատակենտրոնի ստեղծման ուղղությամբ,
Աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը։