«ՓԱՅՏՓՈՐԻԿ» ՍՈԼՖԵՋՈՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   Ս/թ հունիսի 27-ին, ժամը 14:00-ին, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում կկայանա «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում տեղի կունենա Օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը:
Պարգևատրման արարողությանը ներկա կգտնվի և մասնակիցների պատվոգրերն ու հավաստագրերը կհանձնի Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ:
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում իրականացված Սոլֆեջոյի օլիմպիադային մասնակցեցին Երևանի և ՀՀ մարզերի 65 երաժշտական և արվեստի դպրոցների 211 շրջանավարտներ (7-րդ դասարանցիներ), որոնցից եզրափակիչ փուլ անցան 39 դպրոցի 84 աշակերտներ:
Ս/թ հունիսի 17-ին կայացած եզրափակիչ փուլի արդյունքներով՝ Օլիմպիադայի հաղթող են ճանաչվել հետևյալ մասնակիցները.
ԴԱՓՆԵԿԻՐ
 Ռոբերտ Մարգարյան-Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոց
 Նարե Ջանոյան-Երևանի Մ․ Մալունցյանի անվան արվեստի դպրոց
 Մարիա Գաբրիելյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
 Ժանետ Խաչատրյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
 Մանե Ենոքյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
 Էլիզա Մարգարյան-Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոց
 Իննա Հարությունյան-Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց
 Գոհար Ղազարյան-Հրազդանի Կ. Զարյանի անվան արվեստի դպրոց
3-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
 Արիաննա Ավագյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
 Վլադիմիր Բարսամյան-Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
 Սուսաննա Ավագյան-Նոյեմբերյանի Տ. Մանսուրյանի անվան երաժշտական դպրոց
2-ՐԴ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
 Դալար Չիչեան-Երևանի Ա. Տերտերյանի անվան արվեստի դպրոց
 Իռեն Վանյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
 Աննա Հեքեքյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
1-ԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
 Էրիկ Ասատրյան-Երևանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց
 Լոռի Շատոյան-Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
«Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի՝ սոլֆեջոյի գծով ստուգատես-մրցույթ է, որը իրականացվել է Երևանում և ՀՀ մարզերում: Օլիմպիադայի իրականացումը միտված է երաժշտական նախամասնագիտական կրթության ոլորտի զարգացմանը, մշակութային կրթության բնագավառում հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, սոլֆեջո առարկայի գծով մրցակցային պայմաններում լավագույնների, առաջատար հաստատությունների և սովորողների բացահայտմանը, խրախուսմանը, նրանց առաջխաղացման և զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Spread the love