Կառավարությունը 1 մլրդ 498 հազար ՀՀ դրամ լրացուցիչ միջոցներ է հատկացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացմանը՝ վերաբաշխում կատարելով 2025 թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից։
Ըստ այդմ՝ 496,4 մլն դրամ կհատկացվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի, 940,5 մլն դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրերի շրջանակում նախատեսված աշխատանքների ընթացքի ապահովմանը։
Մասնավորապես՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով ավելացվում են Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվան և Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցների՝ 2024 թվականից սկսված կառուցապատման աշխատանքների գումարները:
500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով միջոցներ են հատկացվում Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրում 75 տեղ հզորությամբ տիպային մանկապարտեզի կառուցման համար։
Նախագծային աշխատանքներ
Հատկացված միջոցներով կիրականացվեն նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 18 դպրոցի վերանորոգման, հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները:
| ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄ | 811,000.0 հազար դրամ |
| ՀՀ Արագածոտնի մարզի գ. Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոց | 561,000.0 |
| ՀՀ Արմավիրի մարզի գ. Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց | 250,000.0 |
| Մանկապարտեզների կառուցում | 129,461.6 հազար դրամ |
| Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի մանկապարտեզ | 129,461.6 |
| ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ/ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ՉԱՓԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ | 61,785․2 հազար դրամ |
| «Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ. 125 հիմնական դպրոց» ՊՈԱԿ | 7,745․2 |
| «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան հ. 145 հիմնական դպրոց» ՊՈԱԿ | 4,875․8 |
| «Երևանի Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոց» ՊՈԱԿ | 6,155․8 |
| «Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան հմ. 194 հիմնական դպրոց» ՊՈԱԿ | 2,773․1 |
| ՀՀ Արագածոտնի մարզի «Կաքավաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 2,430.0 |
| ՀՀ Արագածոտնի մարզի «Քուչակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 3,365.0 |
| ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 2,449.0 |
| ՀՀ Արագածոտնի մարզի «Աղձքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 2,493.0 |
| ՀՀ Արագածոտնի մարզի «Երնջատափի Ե․ Չարենցի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 1,402.0 |
| ՀՀ Արագածոտնի մարզի «Մելիքգյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 2,775.0 |
| ՀՀ Արմավիրի մարզի «Հովտամեջի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 4,696.8 |
| ՀՀ Արմավիրի մարզի «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 4,576.0 |
| ՀՀ Շիրակի մարզի «Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 4,476.1 |
| ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի Ն․ Աղբալյանի ավագ դպրոց» ՊՈԱԿ | 1,600.0 |
| ՀՀ Սյունիքի մարզի «Քարաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 2,433.1 |
| ՀՀ Սյունիքի մարզի «գ․ Գորայքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 2,908.9 |
| ՀՀ Սյունիքի մարզի «գ․ Ախլաթյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 1,437.5 |
| ՀՀ Վայոց Ձորի մարզի «Շատինի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ | 3,192.9 |
| Հանրակրթական դպրոցների շենքերի վերակառուցում, հիմնանորոգում |
| ՆՈՐՈԳՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 22 ԴՊՐՈՑ |
| ՀՀ Արարատի մարզ |
| «Հնաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
| «Վարդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
| ՀՀ Արմավիրի մարզ |
| «Այգեկի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
| ՀՀ Գեղարքունիքի մարզ |
| «Վաղաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
| ՀՀ Լոռու մարզ |
| «Ստեփանավանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| «ք. Վանաձորի Ա.Մաթևոսյանի անվան թիվ 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| «ք. Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| «Ագարակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
| «Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| «Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| ՀՀ Շիրակի մարզ |
| «ք․ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| «ք․ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| «ք․ Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| «ք․ Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| «Փանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
| «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| «Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| «Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
| «Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
| «Ազատանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ /տարրական դասարանների մասնաշենք/ |
| ՀՀ Տավուշի մարզ |
| «Մ. Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց» ՊՈԱԿ |
| «Կայանի Հովհաննես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
| ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՂ 27 ԴՊՐՈՑ |
| ՀՀ Արագածոտնի մարզ |
| Մաստարայի միջնակարգ դպրոց |
| Թալինի ավագ դպրոց |
| ՀՀ Արարատի մարզ |
| Բաղրամյանի միջնակարգ դպրոց |
| ՀՀ Արմավիրի մարզ |
| Նորակերտի միջնակարգ դպրոց |
| Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց |
| ՀՀ Լոռու մարզ |
| Գյուլագարակի միջնակարգ դպրոց |
| ՀՀ Կոտայքի մարզ |
| Գառնու թիվ 2 ավագ դպրոց |
| ՀՀ Շիրակի մարզ |
| Աշոցքի միջնակարգ դպրոց |
| Գյումրու Օյունջյանի միջնակարգ դպրոց-վարժարան |
| Գյումրու թիվ 9 հիմնական դպրոց |
| Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց |
| Հառիճի միջնակարգ դպրոց |
| Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց |
| Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց |
| Կառնուտի միջնակարգ դպրոց |
| Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց |
| Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց |
| Նոր Կյանքի միջնակարգ դպրոց |
| Արևշատի միջնակարգ դպրոց |
| ՀՀ Սյունիքի մարզ |
| Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց |
| Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց |
| Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց |
| Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց |
| Ձագիկավանի միջնակարգ դպրոց |
| ՀՀ Տավուշի մարզ |
| Թեղուտի միջնակարգ դպրոց |
| Բերդավանի միջնակարգ դպրոց |
| Տավուշի միջնակարգ դպրոց |
