«Հայկական տետր». Լույս է տեսել Նատալյա Գառնիցի բանաստեղծությունների ժողովածուն

այաստանին նվիրված բանաստեղծությունների ժողովածուի տողերում ռուս բանասեր Նատալյա Գառնիցը երգում է Նաիրյան երկրի հազարամյա պատմությունն ու մշակույթը, անցյալի և ներկայի հայ բանաստեղծներին ու փիլիսոփաներին, նրանց խոսքի գեղեցկությունն ու հարստությունը, նուրբ, զգայուն հոգին և նրանց ստեղծագործությունից ճառագող լույսը։

Հուլիսի 10-ին, ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Հայկական տետր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը և գրական-երաժշտական երեկոն՝ կընթերցվեն բանաստեղծություններ ժողովածուից, կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործույուններ, ինչպես նաև կկայանա, գրքում տեղ գտած բանաստեղծությունների հիման վրա գրված, կոմպոզիտոր Ռալֆ Քէօշկէրեանի երեք երգերի համաշխարհային պրեմիերան: Երեկոյի ժամանակ նաև կբացահայտվի Հայաստանի հանդեպ ունեցած Նատալյա Գառնիցի յուրահատուկ սիրո գաղտնիքը։ Գրական-երաժշտական երեկոյի մուտքն ազատ է:

Spread the love