Այսօրվանից հանրային սննդի հաստատություններում արգելվում է ծխախոտի օգտագործումը

Այսօրվանից Հայաստանում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ):

Այս առնչությամբ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «2022թ. մարտի 15-ն է։ Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը՝ Հայաստանը դասելով քաղաքակիրթ երկրների շարքին, որոնք ջանք են գործադրում ավելի առողջ միջավայր ապահովելու համար։

Առավոտյան Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ այցելեցինք սրճարան, որպեսզի դիտարկենք օրենքի աշխատանքը և կարող ենք փաստել, որ առնվազն այստեղ այն աշխատում էր։

Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին օգնել մեզ աշխատացնել օրենքը՝ պահանջելով մաքուր օդ բոլոր հաստատություններում»,-գրել է նա։

Ծխախոտի փոխարինիչները ցուցադրությունն ու գովազդը եւս արգելվեց. մարտի 15-ից փակ տարածքներում արգելվում է ծխելը

Spread the love