Օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդեասյանը Ապարանում էր , որտեղ շնորհավորեց ներկաներին ՝ Երիտասարդների միջազգային օրվա առիթով։
ՄԱԿ-ի կողմից հայտարարված այս տարվա կարգախոսը՝ «Երիտասարդական տեղական նախաձեռնություններ՝ Կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», ընդգծում է, որ հենց ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները կարող են դառնալ կայուն ապագայի շարժիչ ուժը: Ձեր կատարած ամենափոքր քայլն անգամ կարող է դառնալ մեծ փոփոխությունների սկիզբ, եթե այն արվի հավատով և համախմբվածությամբ:
Հայաստանում այս օրն ամեն տարի նշվում է լայնորեն՝ ընդգրկելով թե՛ մայրաքաղաքը, թե՛ մարզերը։ Տոնական միջոցառումների կենտրոնում մշտապես կանգնած է տվյալ տարվա երիտասարդական մայրաքաղաքը․ 2024-ին այդ պատվավոր դերը ստանձնեց Գավառը, որտեղ հարյուրավոր երիտասարդներ իրենց գաղափարներով ու ներգրավվածությամբ կյանք տվեցին բազմազան միջոցառումների՝ սկսած հեծանվային երթերից և ինտերակտիվ քննարկումներից մինչև ստեղծագործական մրցույթներ ու համերգային ծրագրեր։ Այս տարի տոնական միջոցառումները կանցկացվեն Ապարանում։
Մեր պետությունն այս տարի ընդունեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը ստեղծում է իրավական և ինստիտուցիոնալ հիմք, որպեսզի ձեր ձայնն ավելի բարձր հնչի պետական, մարզային և համայնքային մակարդակներում։
Այն կոչված է ապահովելու ձեր ներգրավվածության և մասնակցության հստակ մեխանիզմները կարևորագույն որոշումների կայացման գործընթացում։ Օրենքը նաև հնարավորություն է՝ աջակցելու երիտասարդական ծրագրերի որակի բարելավմանը՝ մասնակիցը դառնալով պետության աջակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնների աշխատանքին։ Դուք կարող եք ստեղծել համագործակցության արդյունավետ հարթակ պետական կառույցների, ՏԻՄ-երի և երիտասարդական կազմակերպությունների միջև՝ դառնալով երիտասարդական քաղաքականության շահառու և դերակատար։ Դուք ունեք հնարավորություն ձեր գաղափարները վերածելու իրական նախագծերի ու ծրագրերի՝ նպաստելով ձեր համայնքի ու բնակավայրի զարգացմանը՝ այդպիսով մասնակից դառնալով Կայուն զարգացման նպատակների իրագործմանը։
Սակայն progressarmenia.com-ը բազմիցս լսում է, որ մարզերի երիտասարդների առօրյան ավելի սահմանփակ է կախված մշակութա-մարզական միջոցառոիմների և ենթակառուցվածքների սակավությունից , այս հարցին ի պատասխան տիկին նախարարը նկատեց՝ որ նախարարությունը փորձում է համայնքի երիտասարդների հետ զրուցել և նրանց հուզող թեմաները և առաջարկներն ընդունել, որպես տեսլական և դրանցից հնարավորներին օրակարգ առաջարկել:
Պարզ ասած հարցին ի պատասխան տիկին նախարարն ասաց. -որ իրենք բաց են երիտասարդների հետ շփման և առաջարկների համար:
Բայց Սեպտեմբերի մեկը գիտելիքի օրն է , որ մեր երեխաները գնում են ստանալու մեր կրթօջախներում, սակայն մեր հարևան Ադրբեջանական երկրում դեռ շարունակվում է հակահայ-թշնամական /կրթություն և գիտելիք ստանալ , որը խաղաղութայն օրակարգի հակադրություն է, իսկ մեր նախարարը այս հարցին ևս ուներ ի պատասխան /Խաղաղության/ քարոզով համեմված:
Լրատվություն
