Հայաստանը անվտանգության, զարգացման և բարգավաճման հասնելու հիմնական և կարճ ճանապարհ է համարում երկրում խաղաղ, անվտանգ միջավայրի և համագործակցության մթնոլորտ ստեղծելու գործիքները, որքանով, որ դա հնարավոր է և այս մասին սեպտեմբերի 10-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ ժամանակն է զգալի արդյունքներ տեսնել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով։
«Մենք աշխատում ենք հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, ենթադրում ենք, որ ամերիկացիների հետ շփումը կակտիվանա՝ հայկական երկաթուղու և այլ ենթակառուցվածքների վերաբերյալ զարգացումները հասկանալու համար»։
Ինչպես ավելի վաղ նշվեց, մենք հրապարակվածից բացի որևէ այլ բանի շուրջ համաձայնության չենք եկել։ Շատ տեխնիկական հարցեր պահանջում են բանակցություններ։ Մեր շահերից է բխում հասնել հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Մարդիկ անընդհատ խոսում են Ադրբեջանից Նախիջևան անցման մասին, բայց Հայաստանը կապաշրջափակվի նույն չափով և նույն պայմաններով։
Հենց Հայաստանն էր, որ 30 տարի շրջափակման մեջ էր երկու կողմերից, հետևաբար, մենք ամեն ինչ կանենք՝ ԱՄՆ նախագահ Թրամփի մասնակցությամբ համաձայնեցված և ստորագրված փաստաթղթերի շրջանակներում հնարավորինս շուտ ապաշրջափակմանը հասնելու համար։
Մենք նաև աշխատում ենք Ադրբեջանի հետ ապաշրջափակման հարցերի, ինչպես նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կարող են նորություններ հայտնվել», – նշել է Միրզոյանը։
