Ամիօ բանկն առաջարկում է նոր ներդրումային հնարավորություն. դոլարային պարտատոմսեր՝ 5.75% տարեկան
արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ:
Այս առաջարկը կապահովի ձեր գումարների անվտանգությունը՝ ստեղծելով կանոնավոր եռամսյակային եկամուտ
ստանալու հնարավորություն:
Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.
Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 5.75%
Տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 ԱՄՆ դոլար
Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար
Քանակը՝ 50,000 հատ
Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս
Մարման օրը՝ 2027թ. դեկտեմբերի 11
Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. սեպտեմբերի 11-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ:
Պարտատոմսերը հանդիսանում են հուսալի ֆինանսական գործիք՝ երաշխավորված Ավանդների հատուցումը
երաշխավորող հիմնադրամի կողմից` ճիշտ այնպես, ինչպես ավանդները:
Տեղաբաշխումից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում, կունենան շուկա
ստեղծող (Marketmaker), իսկ դրանցից ստացված եկամուտներն ազատված կլինեն եկամտային հարկից և ոչ
ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով առավելագույն եկամտաբերություն:
Մի´ կորցրեք ժամանակը. կատարե´ք ներդրում Ամիօ դոլարային պարտատոմսերում և ստացե´ք բարձր եկամուտ:
Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա
որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
