ԿԱՍԵՑՎԵԼ Է ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ  ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները
ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սյուզաննա Աբրահամյանին պատկանող զովացուցիչ
ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, գ. Ամասիա):

Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ, որոնք անհամատեղելի են եղել
սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ։

Մասնավորապես՝
•արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և մաքուր գույքի
խաչաձև հոսքերը բացառող հնարավորությունից,
•շշերի համար նախատեսված լվացարանները պատրաստված չեն եղել հիգիենային պահանջները
բավարարող նյութերից,
• ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են
պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները
վերացնելու համար:

Spread the love