Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Գազայի հատվածից պատանդների երկրորդ խմբի ազատ արձակումը և հրապարակել նրանց անունները, որոնց թվում է նաև Դոնբասից բնիկ Մաքսիմ Խարկինը։
«Իսրայելի կառավարությունը ողջունում է առևանգվածների դեպի հայրենիք վերադարձը… Նրանց ընտանիքները լիազոր մարմինների կողմից տեղեկացվել են, որ նրանք միացել են Գազայի հատվածում մեր ուժերին և շուտով կուղևորվեն Իսրայելի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գրասենյակի կողմից հրապարակված պատանդների ցանկում է նաև Դոնբասի բնակիչ Խարկինը։
