ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության
տեսուչները ստուգում են իրականացրել «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի
օբյեկտում (Արմավիր, փ․ Հանրապետության 31/2)։
Ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ աշխատում են սանիտարահիգիենիկ բնույթի
խախտումներով։
Մասնավորապես՝
• սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը,
• պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, որը հնարավոր չի եղել
հեշտորեն մաքրել և ախտահանել,
• սննդամթերք պարունակող տարածքների մակերևույթները՝ սառնարանի դարակաշարերը չեն պահվել նորոգ
վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և չեն ախտահանվել,
• մնացորդները տեղադրված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է,
մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
