Համեցե՛ք «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ , ներկայացմանը, միասին գտնելու գիտության, սիրո, իմաստության, ճշմարտության լույսի ծածկագիրը: Հայտնվեք Իսահակյանի հեքիաթների կախարդական աշխարհում: Այս աննախադեպ, ինտերակտիվ, մանկական ներկայացումը տոն կպարգևի թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։
Միասին կճամփորդենք աշխարհից աշխարհ և կպարզենք, ո՞րն է աշխարհի «Ամենապիտանի բանը», ինչպե՞ս հասնել «Արևի մոտ»: Կծիծաղենք «Նուկիմ քաղաքի խելոքների» հետ:
Ներկայացման մեջ առատ հումոր կա, իսկ հեքիաթի վերջում երեխաները կունենան անակնկալ՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի առիթով:
Պրեմիերան ՝ հոկտեմբերի 25, 26 Նոյեմբերի 1, 2 ժամը 14:00 և 16:00 Դերասանուհի, վարող՝ Ալլա Սահակյան Բեմականացման հեղինակ , ռեժիսոր `Քրիստինե Ասրյան Տոմսի արժեքը՝ 3000 դրամ (արժեքը ներառում է նաև շրջայց թանգարանի հուշային մասում)
Տարիքային խումբը՝ 3+ Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարեք՝
010 587380 098 587380
