Հինգ համայնք հայտ է ներկայացրել 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար

 

Ամփոփվել է ՀՀ 2027 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման
փուլը. հայտ են ներկայացրել Գորիս, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան և Վեդի համայնքները:
Համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թ. օգոստոսի 8-ի թիվ 1415-Ա/2 հրամանով հաստատված
«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի իրականացման
կանոնակարգի՝ հայտերի փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների
համադրմամբ կորոշվի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը։ Ստացված հայտերը SMS
քվեարկության փուլից առաջ հանրությանը հասանելի դարձնելու և ծանոթացնելու նպատակով
ներկայացվում են հայտերի փաթեթները։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ճանաչվել է 2026 թվականի
երիտասարդական մայրաքաղաք, որտեղ անցկացվելու են լայնամասշտաբ ծրագրեր և մի շարք
միջոցառումներ:
ԿԳՄՍ նախարարությունը որոշել է մեկտեղել «ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք»
ծրագրի և 2026 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ծրագրի համար նախատեսված
ֆինանսական և մարդկային ռեսուրսները՝ տեղական, հանրապետական և տարածաշրջանային առումով
էականորեն մեծացնելով Կապանի՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի տեսանելիության
բարձրացմանն ուղղված արդյունավետությունը։

 

Spread the love