Ամիօ բանկը՝ Armenian Digital Awards-ի մրցանակակիր

Ամիօ բանկը տարին ավարտում է հաղթանակներով․ Armenian Digital Awards մրցանակաբաշխության
ընթացքում բանկի երեք նախագծերը արժանացել են մրցանակների՝ չորս տարբեր անվանակարգերում։
«Քեզ ինչքա՞ն փող ա պետք» սպառողական վարկի արշավը սիրվել է ոչ միայն բանկի հաճախորդների,
այլև պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Արշավը ճանաչվել է Silver Winner միանգամից երկու
անվանակարգերում՝ Best Digital Creativity և Best Digital Advertising Campaign։

Best Digital Advertising Campaign անվանակարգում Bronze Winner է ճանաչվել նաև Ամիօ
բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը՝ Amio Era-ն։
Amio Era-ն բարձր գնահատականի է արժանացել նաև միջազգային հարթակում․ International
Finance Awards 2025 մրցանակաբաշխության Banking Awards կատեգորիայում այն արժանացել է
«Լավագույն կրթական ԿՍՊ նախաձեռնություն» մրցանակին։
Armenian Digital Awards-ում Bronze Winner է ճանաչվել նաև AMIO Mobile հավելվածը՝ Best
Mobile Application անվանակարգում։
Ի դեպ, Ամիօ բանկի հաճախորդ կարող եք դառնալ անմիջապես հավելվածում՝ անցնելով կարճ գրանցում։
Ներբեռնեք հավելվածը այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Spread the love