Դիլիջան համայնքի ղեկավար ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ , վերջին շրջանում շատ է թիրախավորվել ընդդիմադիր լրատվամիջոցների և լրագրողների կողմից: Հատուկ ուղղորդված է թ՞ե քաղաքական պատվերի որս՝ գուցե երկուսը միաժամանակ, բայց դե փաստն այն է , որ նշանառության տակ համայնքապետն է: Բայց արի ու տես , որ Դիլիջանում և նրա սահմաններից դուրս Սարգսյանը հարգանք վայելող և իր աշխատանքով՝ գործերը ապացուցող համայքապետերից է , որի մասին խոսում են Դիլիջանի ազգաբնակչությունը, անկախ համայնքապետի քաղաքական հայացքներից և կուսակցության պատկանելիությունից նախ և առաջ նրան ընդունում են որպես դրական մարդու, ազգաբանկչության կողքին գտնվելով նրանց հուզող խնդիրներին արագ արձագանքող մարդու, ով հատուկ օր ու ժամ չունի ժողովրդի կողքին լինելու համար, նա միշտ ընդունելության օր ունի ժողովրդի համար ՝ և օրը 24/7 ռեժիմով հասնաելի է նրանց:Այդ մասին խոսում են դիլիջանցիները:
Իհարկե առաջիկայում մենք կանրադառնանք համայնքին և համայնքային նշանակության խնդիրներին ՝ ձեռքբերումներին և առաջիկա ծրագրերին, բայց մինչ այդ եկեք խոսենք մի թեմայի մասին , որի մասին երբեք չէր բարձրաձայնում համայնքապետը՝ մինչև ինչպես ինքն է ասում չստիպեցին « բարձրաձայնել» ինչպես ասում է աստվածաշունչը- բարի գործերը անում են լուռ , Աստված տեսնում է բոլորի սրտերըը, սակայն երբ մարդուն զրպարտում կամ մեղսագրում են՝ այլապես ստիպում են խոսել ՝ և իրերն իրենց անունով կոչել, որ պարզ լինի բոլորին, այլ ոչ թե նրան ովքեր ճանաչում են սրտով:
Դիլիջանի համայնքի ղեկավար՝ Դավիթ Սարգսյանի պաշտոնական ֆբ. կայքից տեղեկացանք , որ եկեղեցաշինության մեջ իր կատարած աշխատանքների շուրջ նպատակահարմար չի գտել խոսել , բայց որոշ «մարդկանց բերանը փակվելու համար» կարել է խոսել այն սրբությունների մասին , որի շուրջ միայն գործով են ապացուցում նվիրվածությունը, հարգանքը և սրտի ուխտը հավատքի հանդեպ: Ինչևէ համայնքապետը գրել է , որ՝ « Վերջերս ընդդիմադիր մամուլում հաճախ են փորձեր արվում որևէ կերպ մեկնաբանելու իմ մասնակցությունը Պատարագներին՝ փորձելով սադրանքներ ստեղծել «նյութ ունենալու» համար։
Մինչ այս չեմ ցանկացել անդրադառնալ այս թեմային, սակայն այսօր անհրաժեշտ եմ համարում հստակ նշել հետևյալը։
2022 թվականին իմ նախաձեռնությամբ սկսվել են Հաղարծին բնակավայրում Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքները։ Շուրջ 100 տարվա ընդմիջումից հետո՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, այդտեղ առաջին անգամ մատուցվել է Սուրբ Պատարագը։
Այդ օրվանից անցել է երեք տարի, և իմ նախաձեռնությամբ, ինչպես նաև բազմաթիվ նվիրատուների աջակցությամբ՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի օրը, Հաղարծինում վերաօծվել և հանդիսավորությամբ բացվել է նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Իսկ հիմա՝ ամենակարևորը։
Եկեղեցի գնալը ոչ քաղաքական քայլ է, ոչ էլ հրապարակային ազդեցություն ստեղծելու փորձ։ Դա իմ ներքին հավատքի, արժեքների և պատասխանատվության դրսևորումն է։
Շարունակելու եմ աշխատել նույն սկզբունքով՝ կառուցել, զարգացնել և մեր համայնքին ծառայել։
Հավատքով արված գործը մեկնաբանության կարիք չունի» ։




Սեփական լրատվություն
