Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման
ծրագրի շահառուները կստանան կարգով նախատեսված ֆինանսավորումը: Այդ նպատակով
Կառավարության որոշմամբ 311 մլն 348 հազար դրամ գումար է հատկացվել` վերաբաշխում
կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում:
Տրանսպորտային ծախսի փոխհատուցումը տրվում է մարզերում տեղակայված հաստատությունների
մանկավարժական աշխատողներին (ներառյալ՝ զինղեկներին, ուսուցչի օգնականներին, հատուկ
մանկավարժներին և հոգեբաններին), որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ-
ից ավելի հեռավորությամբ տեղակայված բնակավայրի դպրոցում` նվազագույնը 0,5 հաստիքային
դրույքով: Ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային դրույքով ծանրաբեռնվածության պահանջը չի
տարածվում Կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող
սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի հաստատություններում աշխատող
մանկավարժների վրա:
Տրանսպորտային ծախսի փոխհատուցում է տրվում նաև մարզերի այն սովորողներին, որոնք իրենց
փաստացի բնակության վայրում տվյալ մակարդակի կրթական ծրագրի (ավագ դպրոցներում հոսքային և
ենթահոսքային կրթության առկայություն) բացակայությամբ պայմանավորված՝ ուսումը են ստանում այլ
բնակավայրի հաստատությունում:
Տրանսպորտային ծառայությունների ծախսերի դիմաց փոխհատուցումը տրվում է փաստացի
հաճախումների հիման վրա` համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-
Ն որոշմամբ սահմանված կարգի։
Ընդունված որոշմամբ կատարվել է նաև ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշների ճշգրտում՝ հաշվի
առնելով այս տարվա սեպտեմբերից շահառու հանդիսացող անձանց փոփոխությունը:

Spread the love