Լուկաշենկոն ևս հրավիրվել է Գազայի խաղաղության խորհուրդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է մասնակցելու Գազայի հետկոնֆլիկտային ​​կարգավորման վերաբերյալ «Խաղաղության խորհրդին», հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը:

«Բելառուսական կողմը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված անձնական կոչը։ Առաջարկը փոխանցվել է նախագահին, որնայն դրականորեն է ընդունել»,- ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ։

Բելառուսի ԱԳՆ-ում նշել են, որ նոր միջազգային կազմակերպությանը մասնակցությունը երկրին հնարավորություն կտա խթանել «նոր անվտանգության ճարտարապետությունը», որի վրա երկիրը աշխատում է վերջին տարիներին։

Ավելի վաղ նմանատիպ հրավեր էր ստացել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, և, ըստ Աստանայի իշխանությունների, նա հետխորհրդային տարածքի առաջին առաջնորդներից մեկն էր, որին հրավիրել էին։

Ամերիկյան The Financial Times պարբերականը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը «Խաղաղության խորհուրդը» դիտարկում է որպես ՄԱԿ-ի հնարավոր այլընտրանք։ Ապագայում խորհրդի մանդատը կարող է ընդլայնվել. Գազայից բացի, այն կներառի նաև այլ թեժ կետեր, դրանց թվում՝ Ուկրաինան և Վենեսուելան։

Spread the love