Երշիկեղենի ամենօրյա օգտագործումը մեծացնում է կոլորեկտալ քաղցկեղի զարգացման ռիսկը՝ դրա կազմում առկա նիտրատների և քաղցկեղածինների (կանցերոգենների) պատճառով, պարզաբանել է բժիշկ Զարեմա Տենը։
«(Կոլորեկտալ քաղցկեղի զարգացման) ռիսկն աճում է 18%-ով՝ օրական յուրաքանչյուր 50 գրամ վերամշակված մսի դիմաց։ Մեղավորը նիտրիտներն ու նիտրատներն են, որոնք ստամոքսում կարող են վերածվել նիտրոզամինների, ինչպես նաև քաղցկեղածին նյութերը, որոնք առաջանում են ապխտման և տապակման ժամանակ»,- ասել է Տենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բժիշկը նշել է, որ երշիկեղենը, նրբերշիկները և խոզապուխտը դասակարգվում են որպես առաջին խմբի քաղցկեղածին նյութեր՝ ըստ Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության (IARC):
Բացի այդ, ըստ Թենի, երշիկ ուտելը մեծացնում է միոկարդի ինֆարկտի և կաթվածի առաջացման ռիսկը։
«Երշիկեղենի մեջ պարունակվող հագեցած ճարպերն ու տրանսճարպերը բարձրացնում են «վատ» խոլեստերինի (ՑԽԼ) մակարդակը, որը կուտակվում է անոթների պատերին՝ աթերոսկլերոտիկ վահանիկների տեսքով։ Սա նեղացնում է զարկերակների լուսանցքը՝ մեծացնելով սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի վտանգը», – եզրափակել է բժիշկը:
