Նախարարությունից տեղեկացնում ենք, որ WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի
նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով։
Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ
կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Խնդրում ենք լինել առավել զգոն․
չպատասխանել նման հաղորդագրություններին,
չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր,
բանկային տվյալներ և այլն),
չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով,
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam
(Report)։
Կից լուսանկարով ներկայացնում ենք Շրջակա միջավայրի նախարարի անունով բացված կեղծ
օգտահաշիվը:
Բացվել է կեղծ օգտահաշիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն-ազգանունով.
