Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և չորս ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև համագործակցության հուշագրի
ստորագրման արարողությունը։

Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցում են առողջության համընդհանուր ապահովագրության
համակարգի զարգացման և առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ՝
պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն և քննարկելով ընդհանուր հետաքրքրություն
ներկայացնող հարցեր։ Համագործակցությունը միտված է շահառուների սպասարկման գործընթացների
և ծառայությունների հասանելիության բարելավմանը, տվյալների անվտանգ և ժամանակին
փոխանակմանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ փորձի և լավագույն
գործելակերպերի փոխանակման միջոցով։

Կողմերը կարևորում են պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը՝ որպես
առողջապահական համակարգի համալիր զարգացման, ծառայությունների որակի բարձրացման,
ապահովագրված անձանց սպասարկման որակի բարելավման և քաղաքացիների սոցիալական
պաշտպանվածության ամրապնդման արդյունավետ գործիք։

Spread the love