Ապահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր

Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային  պարտատոմսեր՝ առաջարկելով կայուն և շահավետ ներդրումային հնարավորություն։
Թողարկված պարտատոմսերը նախատեսված են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով ներդրումներ
իրականացնելու համար՝ ապահովելով կայուն եկամուտ:
Տեղաբաշխվող պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
 ՀՀ դրամով՝ տարեկան 10․25% արժեկտրոնային եկամտաբերությամբ
 ԱՄՆ դոլարով՝ 5․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ
 Եռամսյակային տոկոսների վճարում
 Եկամտահարկից ազատված եկամուտ*
 Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից երաշխավորված պաշտպանություն
 Շրջանառության ժամկետը՝ 24 ամիս
Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, յուրաքանչյուրի անվանական արժեքը՝
100,000 դրամ, իսկ դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար, յուրաքանչյուրի
անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի տեղաբաշխումը կավարտվի ապրիլի 17-ին, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի  ֆոնդային բորսայում:
Ամիօ բանկի կողմից թողարկված պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առանց բանկ այցելելու՝ AMIO  Mobile հավելվածի միջոցով: Ձեռք բերված պարտատոմսերը և դրանց ամբողջ նկարագիրը կարտացոլվեն  հավելվածում:
Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ)  ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:

*Պարտատոմսերի կուպոնային եկամուտը մինչև 31.12.2027թ. ներառյալ ազատված է եկամտային հարկումից՝
համաձայն գործող ՀՀ հարկային օրենսդրության։

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Spread the love