Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարությունը, կարևորելով ազգային ինքնության և մշակույթի պահպանումը, հանրակրթական դպրոցների
աշակերտների համար անցկացնում է ազգային երգ ու պարի հեղինակային տեսանյութերի մրցույթ:
Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ
տեսանյութ, որում կներկայացվի ազգային երգ ու պարի բեմականացում՝ կիրառելով նորարար և ստեղծագործ
մոտեցումներ՝ ազգային մշակույթի ներկայացման նպատակով: Խրախուսվում են ազգային նվագարանների
օգտագործումը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող
բեմականացումները: Դպրոցները պետք է տեսանյութերը հրապարակեն իրենց սոցիալական հարթակներում՝
օգտագործելով #երգենքուպարենքմայրենիով նշիչը և նշելով ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը:
Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև 2026 թ.
փետրվարի 20-ը՝ ժամը 18:00-ն, mayreni@escs.am էլ.փոստին` նշելով ուսումնական հաստատության
ամբողջական անվանումը և կոնտակտային հեռախոսահամար: Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող
տեսանյութերը չեն դիտարկվի:
Ներկայացված աշխատանքները կգնահատի մրցութային հանձնաժողովը՝ հաշվի առնելով ստեղծագործ և
նորարարական մոտեցումները, տեսանյութերի տեխնիկական նվազագույն չափանիշները (կադրի և ձայնի որակը,
հստակությունը և այլն): Հաղթող կհամարվեն առավելագույն միավորներ հավաքած 10 տեսանյութերը: Դրանք
կհրապարակվեն նախարարության սոցիալական հարթակներում, իսկ դպրոցները կխրախուսվեն ԿԳՄՍ
նախարարության կողմից:
Միջոցառումն իրականացվում է Լեզվի կոմիտեի հետ համագործակցությամբ:
Մրցույթ՝ «Երգենք ու պարենք մայրենիով»
