«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով

Ճապոնական «Մացումաե միջազգային հիմնադրամը» («MIF») հայտարարում է բնական գիտությունների,
ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական հետազոտական
կրթաթոշների մրցույթ՝ նախատեսված 2027 թվականի համար:
Կրթաթոշակի համար դիմումներ կարող են ներկայացնել գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան
ունեցող մինչև 45 տարեկան անձինք, որոնք ունեն մշտական աշխատանք Հայաստանում։ Մինչ «MIF»-ին
դիմում ներկայացնելը` հետաքրքրվողները պետք է նախապես ստանան Ճապոնիայի համապատասխան
գիտական հաստատության համաձայնությունը նշված հաստատությունում գիտական ուսումնասիրություն
անցկացնելու վերաբերյալ:
«Մացումաե միջազգային հիմնադրամը» կրթաթոշակին դիմելու համար փաստաթղթերն ընդունում է 2026
թ. հունիսի 1-30-ը:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները, հայտադիմումը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը
կցվում են։
Հավելյալ տեղեկատվության համար կարող է դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի
հետ կապերի բաժին, հեռ.՝ (+374) 10 599-699 (ներքին՝ 646):

Spread the love