Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ էլեկտրաէներգետիկ համակարգում վթարների թիվն աճել է 40%-ով այն բանից հետո, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումն անցավ իշխանություններին, թեև վերջիններս փորձում են թաքցնել այդ թվերը և հայտարարում են, որ աճ չկա։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։
Նա տարօրինակ է համարել այն, որ իշխանությունները կառավարման այն համակարգը, որի դեպքում վթարների թիվն ավելանում է 40%-ով, համարում են ավելի լավը, քան այն մեկը, որի պայմաններում այդ վթարները 40%-ով պակաս էին։ «Սա նոր գիտություն է»,- հավելել է ընդդիմադիր գործիչը։
Դավիթ Ղազինյանը հավաստիացրեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում երկիշխանություն է տիրում։ «Եվ մենք ամեն ինչ գիտենք»,- եզրափակել է նա։
