Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարում է «Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակի»
(KNB) հայտերի ընդունելություն, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները՝ 2026-2027
ուսումնական տարում Անդալաս համալսարանի բակալավրիատում, մագիստրատուրայում և
ասպիրանտուրայում սովորելու համար։
Դիմումները պետք է ներկայացնել առցանց մինչև 2026 թվականի մարտի 31-ը
https://knb.kemdiktisaintek.go.id/ հղումով:
Կից ներկայացվում է տեղեկատվական բրոշյուրը։
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի
հետ կապերի բաժին, հեռ.՝ (+374) 10 599-699 (ներքին՝ 646):
