Ամիօ բանկ. փոխանցումներ ամբողջ աշխարհում՝ արագ և ապահով

Ամիօ բանկի հետ ֆինանսական սահմանները այլևս խոչընդոտ չեն: Այսուհետ ԱՄՆ դոլարով միջազգային փոխանցումները կարող եք իրականացնել ամբողջ աշխարհում:Ծառայությունը հնարավորություն է տալիս ուղարկել և ստանալ ԱՄՆ դոլարով փոխանցումներ միջազգային մակարդակով՝ բարձր անվտանգության, հուսալիության և բանկային չափանիշների պահպանմամբ: Այն հասանելի է ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր բանկում ունեն ԱՄՆ դոլարով բացված հաշիվ:

ԱՄՆ դոլարով փոխանցումները նախատեսված են տարբեր նպատակների համար՝ անձնական վճարումներից և ընտանեկան աջակցությունից մինչև միջազգային համագործակցություն և բիզնես գործարքներ:

Փոխանցումների գործընթացը կառուցված է պարզ և հասկանալի տրամաբանությամբ, իսկ միջնորդավճարները՝ հստակ:

Սահմաններ չկան, երբ ֆինանսական կապը կառուցվում է վստահության վրա:

ԱՄՆ դոլարով արագ և ապահով փոխանցումների սակագներին ծանոթացեք այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Spread the love