Սպառողները հնարավորություն կունենան հեռահաղորդակցության ծառայությունների վճարումները կատարել «Թել- Սել»-ի, «Իզի Փեյ»-ի, «Իդրամ»-ի, «Ֆասթ Շիֆթ»-ի միջոցով
ՄՍՇՊՀ-ն միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը մինչև հարուցված վարույթի
առնչությամբ վերջնական որոշման կայացումը միջանկյալ միջոց է կիրառել «Յուքոմ» ՓԲ, «Վիվա Արմենիա» ՓԲ և
«Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությունների նկատմամբ։
Հանձնարարվել է անհապաղ ապահովել բջջային կապի, ինտերնետային և հեռահաղորդակցության այլ
ծառայությունների դիմաց սպառողների վճարում կատարելու հնարավորությունը «Թել-Սել», «Իզի Փեյ», «Իդրամ»,
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունների ավտոմատ ինքնասպասարկման տերմինալների, մասնաճյուղերի, էլեկտրոնային
դրամապանակների և հավելվածների միջոցով՝ շարունակելով կիրառել ֆիքսված չափի միջնորդավճարներ։
Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հետևյալ հղմամբ՝
https://ef.competition.am/api/decision/9C50C0EB-C36E-42BD-BE33-80B1CAEE0F9D/download
