Դերասաններ Կարեն Հովհաննիսյանն ու Մանե Հակոբյանը բաժանվել են: Կարենն ամուսնալուծության մասին խոսել է Go.sport FM հաղորդման շրջանակում՝ նշելով, որ իրենք արդեն մեկ ամիս է, ինչ բաժանված են: Դերասանը նշել է, որ այս որոշմանը եկել են փոխադարձ համաձայնությամբ և առանց «ավելորդ լարվածության»:
«Ես ու Մանեն բաժանվեցինք՝ շատ սիրուն, շատ կոկիկ, առանց ավելորդությունների, ընդհանուր համաձայնությամբ՝ առանց լարվածության, ու մինչ օրս մենք այդ ամեն ինչը շատ սիրուն պահում ու պահպանում ենք, քանի որ մենք ունենք ընդհանուր բալիկ՝ մեր հրաշք Նանեն: Մենք, ուղղակի, գիտակցում ենք, որ եթե ինչ-որ հարցում մեր ճանապարհները չեն հատվում՝ չեն հատվում ու վերջ: Ընդամենը որոշեցինք ամեն մեկս մեր ճանապարհով գնալ: Ես իրեն շատ հարգում, կարևորում եմ, վստահում եմ: Ինքը ու ես ընդհանուր համաձայնության ենք եկել, որ մեր երեխան ունենա նույն մոդելի դաստիարակություն»,-հավելել է դերասան:
