Ադրբեջանը դիզվառելիք և պարարտանյութ է ուղարկել Հայաստան․ ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք և ռուսական պարարտանյութեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Բալաջարի կայարանից ուղարկվել է բեռնատար շարժակազմ, որը ներառում է 31 վագոն՝ 1 984 տոննա դիզելային վառելիքով, ինչպես նաև երկու վագոն՝ բեռնված 135 տոննա պարարտանյութով։

Բեռը Հայաստան կհասնի Վրաստանի տարածքով՝ տարանցիկ եղանակով։ Հստակեցվում է, որ ռուսական պարարտանյութերը Հայաստան են ուղարկվում Ադրբեջանի միջով իրականացվող տարանցիկ փոխադրումների շրջանակներում։

Spread the love