Ադրբեջանը երկուշաբթի օրը վերականգնել է Իրանի հետ սահմանով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որը դադարեցվել էր մարտի 5-ին։ Այս մասին հայտնել է երկրի կառավարությունը։
«Այսօր ժամը 10:00-ից վերականգնվել է Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների մուտքն ու ելքը »,- նշված է հայտարարության մեջ:
Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո Ադրբեջանի կառավարության որոշմամբ դադարեցվել է Իրանի հետ սահմանով բեռնատար տրանսպորտի երթևեկությունը:
