Այո՛, նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդիկ չեն կարողանա փախչել։ «Միջուկային պատերազմ. սցենար» բեսթսելլերների հեղինակ Էննի Ջեյքոբսենը բացահայտել է միլիարդատերերի գաղտնի ապաստարանների մասին ցնցող ճշմարտությունը։ Հասան Մինհաջի փոդքասթում նա նշել է, որ էլիտար «ապոկալիպտիկ պալատները» ունեն մի կարևոր թերություն՝ միջուկային զենքի արձակման պահից մինչև միջուկային ձմեռ ընդամենը 72 րոպե։
«Մարդիկ կարծում են, որ եթե Նոր Զելանդիայում կամ Ավստրալիայում բունկեր ունենան, անվտանգ կլինեն»,-բացատրում է Ջեյքոբսենը։ «Բայց մինչև պարզ դառնա, որ միջուկային պատերազմ է սկսվել, արդեն ուշ կլինի»։
Մասնագետները գնահատում են, որ պայթյուններից առաջացած մոխիրը տասը տարով կփակի արևի լույսը՝ ոչնչացնելով գյուղատնտեսությունը և Երկիրը ընկղմելով սառցե մղձավանջի մեջ։ Ընդամենը 72 րոպե, և հինգ միլիարդ մարդ դատապարտված կլինի։
Այս գաղտնի բունկերները կառուցողների թվում են Մարկ Ցուկերբերգը՝ Հավայան կղզիներում իր հսկայական հողակտորով, Ջեֆ Բեզոսը և Էլոն Մասկը։ Ճիշտ է, նույնիսկ նրանք ժամանակին չեն հասնի։ Մասկը, իհարկե, մեծամասշտաբ է մտածում. նրա ծրագիրն է գաղութացնել Մարսը, որպեսզի մարդկության գոնե մի մասը կարողանա գոյատևել աղետից։
«Եթե տեղի ունենա Երրորդ համաշխարհային պատերազմը, մենք պետք է քաղաքակրթության «սերմ» թողնենք ինչ-որ տեղ»,-ասել է Մասկը 2018 թվականին։ Սակայն Ջեյքոբսենը հիշեցնում է մեզ. նույնիսկ միլիարդատերերը ժամանակին չեն հասնի իրենց ապաստարաններին։
Մասնագետները կանխատեսում են. ապոկալիպսիսը գալիս է, և փողը ոչ մեկին չի փրկի։
«Սա գիտական փաստ է, որը պետք է վախեցնի բոլորին»,-եզրափակում է Ջեյքոբսենը։
