«Սեզոնի բացմանն ընդառաջ, բոլոր մարտահրավերները հաղթահարում ենք». Բացառիկ հարցազրույց  ՍԱՐԳԻՍ ԴԱՎԹՅԱՆԻ հետ

Լոռիում տեղի ունեցած ավերիչ հեղեղումները շատ ծանր դրություն ստեղծեցին տեղի
ենթակառուցվածքների համար , սակայն կառավարության ծրագրերի և ընկերության ջանքերի շնորհիվ
առաջացած խնդիրները և նրա հետևանքները լուծում են ստանում:
Սակայն խնդիրը ոչ միայն վնասների վերականգնման հետ էր կապված այլև այն պատասխանատվության ,
որը պարտավորեցնում էր ազգաբնակչության նկատմամբ պատշաճ և պատասխանատու գործելը , որի
իրական մարտահրավերների թիրախում էր նաև «Լոռի ՋՕԸ» ը:
Հիշեցնենք՝ որ 2024 թվականի ջրային հեղեղումների հետևանքով հատկապես «Լոռի ՋՕԸ»-ն զգալի
վնասներ էր կրել, և կարճ ժամանակում վերականգնելն ու բնականոն հունով աշխատանքների վերսկսումը
անհավանական էր թվում: Սակայն ընկերությունը՝ նախկին ղեկավարի գլխավորությամբ, կարողացավ
գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաչ անխափան ոռոգման ջրամատակարարում ապահովել և
տարին փակել առանց խնդիրների: Կառավարությունը մի շարք ծրագրեր իրականացրեց կազմակերպության
կրած վնասներն ու խնդիրները կարգավորելու ուղղությամբ:
Այդ ֆոնին նախորդ աշխատանքների և առաջիկա գարնանային գյուղատնտեսական աշխատանքների
ծրագրերին ընդառաջ՝ զրուցեցինք «Լոռի ՋՕԸ» ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ՍԱՐԳԻՍ
ԴԱՎԹՅԱՆԻ հետ:
-Պարոն Դավթյան մենք գիտենք, որ Դուք երկար տարիներ աշխատում եք ՋՕԸ համակարգում և,
տիապետելով ենթակառուցվածքին, քաջատեղյակ եք կազմակերպության
առաջնահերթություններին:Կմանրամասնեք մի փոքր:
– Իմ աշխատանքային գործունեությունը սկսել եմ դեռևս 2015 թվականից: Մինչև 2017 թվականը
աշխատել եմ որպես հիդրոտեղամասի պետ, այնուհետև՝ 2017-2025 թթ.-ը զբաղեցրել եմ շահագործման
բաժնի պետի պաշտոնը:Այժմ նշանակվել եմ, որպես գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Ինձ համար շատ դժվար է իմ գործունեությունը ՋՕԸ-ի ոլորտում ներկայացնել միայն այս վերջին
ամիսների պաշտոնավարման ընթացքի հետ կապված, քանի-որ շուրջ տասը տարի աշխատելով այստեղ և իմ
մասնակցությունը ունենալով ՋՕԸ-ի և համակարգի խնդիրների լուծմանը, ինչպես նաև դրանց միտված
ծրագրերի մշակմանն ու փնտրտունքին, հիմա ստանձնելով այս բարդ և պատասխանատու պաշտոնը չեմ
սկսում իմ աշխատանքը ինչ-որ նոր կետից, այլ փորձում եմ շարունակել և ավարտին հասցնել այն
ծրագրերը, որոնք ունեցել ենք մեր նախորդ ղեկավարի և մեր աշխատանքային թիմի հետ միասին:

-Ի՞նչպես փակեցիք նախորդ տարին և ի՞նչ խնդիրներ ունի կազմակերպությունը:
– Տարին բոլոր ցուցանիշներով դրական ենք փակել, սակայն մեզ համար առավել խնդրահարույց են մեծ
ջրակորուստները, ինչը հետևանք է քայքայված ջրանցքների և ներտնտեսային ցանցերի, որոշակի
դեպքերում նաև դրանց բացակայության: Մեր ժամանակներում, երբ առավել կարևոր է ճիշտ օգտագործել
ջրի ամեն կաթիլը, անթույլատրելի են նման ջրակորուստները: Այս խնդիրների լուծումը մեր
առաջնահերթություների մեջ է և անընդհատ տարբերակներ ենք փնտրում մեր գործընկերների հետ դրանց

լուծման համար: Մեզ համար հուսադրող է այն, որ այս խնդիրներին մեծ ուշադրություն է դարձվում Ջրային
պետական կոմիտեի և Կառավարության կողմից: Ի պատիվ պետական կառույցների՝ պետք է նշեմ, որ արդեն
իսկ մի շարք ծրագրեր է իրականացվում մարզում Կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ և միջազգային
գործընկերների օգնությամբ, որոնց մի մասը արդեն ավարտվել են, իսկ մնացածը գտնվում են ավարտման
կամ նախագծման փուլում: Խոսելով խնդիրներից՝ պետք է հիշեցնեմ, որ մեր կազմակերպությունը
կարողացավ վերացնել նախորդ տարիների հեղեղումների հետքերը:
Խնդիրները վերացնելու համար «Լոռի» ՋՕԸ-ն 24/7 ռեժիմով աշխատեց՝ օգտագործելով և´ տեխնիկա
և´ մարդկային ռեսուրսները, կարողացանք որոշակի ժամանակավոր և հիմնական լուծումներով
վերականգնել ջրաբաշխման բնականոն ընթացքը: Մենք աղետի հետևանքով / ջրանցքներ,ջրագծեր,
խողովակներ, պոմպեր և այլ սարքավորումներ տեխնիկական մեծ վնասներ կրեցինք՝ սակայն միաժամանակ
պետք է նկատենք , որ նախորդ տարի գյուղատնտեսական սեզոնին հուլիս-օգոստոս ամիսներին, մեր
ջրօգտագործողներին մատակարարել ենք ոռոգման ջուր՝ իհարկե որոշ վերապահումներով հաշվի առնելով
վթարավերականգնողական խոշոր աշխատանքների իրականացման փուլը, սակայն մեր շահառուների
աշխատանքները հիմնականում դրանից չխաթարվեց:

-Կազմակերպությունը ի՞նչպես է կարողացել այդ պայմաններում ջուրը բաժանորդներին հասցնելու
խնդիրը կարգավորել:
– Այո Դուք ճիշտ դիտարկեցիք: Մեզ համար առավել ծանր էր 2024 թվականը: Ինչպես արդեն նշեցինք
2024 թվականի մայիսին տեղի ունեցած աղետը և հեղեղումները մեծ վնաս հասցրեցին նաև մեր ոռոգման
համակարգերին: Սակայն մեր
աշխատակիցների և Ջրային կոմիտեի մեծ ջանքերի շնորհիվ կարողացանք վերականգնել ոռոգման ռեժիմը և
մեծ կորուստներ չունեցանք մեր ջրօգտագործողների հետ կապված: Աղետի հետևանքով վնասված
համակարգերի մի մասն արդեն ամբողջովին վերականգնված են հիմնական լուծումներով, իսկ մնացած
մասը, որոնք շահագործվում են ժամանակավոր լուծումներով, գտնվում են վերականգնման փուլում:
Նախորդ տարվա գարնան գյուղատնտեսական աշխատանքների սկսելուն ընդառաջ ավելի լավ էինք
պատրաստվել, սակայն ինչպես ջրօգտագործող մյուս ընկերությունները այնպես էլ «Լոռի ՋՕԸ» -ն ունի
հիմանհարցեր, ջրանցքներ որոնք նորոգման կարիք ունեն , ներքին ցանցի հին խողովակաշարեր, որոնք
նույնպես նորով փոխարինման կարիք ունեն: Մեր ուժերով մասնակի խողովակաշարեր նորով փոխարինում
ենք որպեսզի ջուրը անխափան բաժանորդին հասնի:
Ինձ համար առավել կարևոր են մեր աշխատանքի շահառուները, այսինքն այն ջրօգտագործողները և
ֆերմերները, որոնց հոգսը հնարավորինս թեթևացնելուն և առավել հարմարավետ պայմաններ ստեղծելուն է
միտված մեր աշխատանքը: Մեր որդեգրած նպատակներին հասնելու համար՝ ինձ համար շատ կարևոր է այն
թիմը, որի վրա հենվելով, և համատեղ աշխատանքի շնորհիվ, միայն կարող ենք հասնել մեր սպասված
արդյունքին: Ես հպարտորեն կարող եմ նշել, որ ունենք լավ ձևավորված թիմ, ինչի արդյունքում իմ
կարծիքով կարողանում ենք ունենալ աշխատանքային հաջողություններ: Համոզված ենք, որ այս
աշխատանքների արդյունքում կնվազեն ջրակորուստները և կավելանան ոռոգելի հողատարածքները: 2025
թվականին ունեցել ենք բարենպաստ ոռոգման տարի, ինչի արդյունքում տարին ամփոփել ենք լավ
ցուցանիշներով և չենք ունեցել անհաղթահարելի խնդիրներ:

-Պարոն Դավթյան ո՞րքան սպառող-բաժանորդներ է սպասարկում «Լոռի ՋՕԸ» -ն:
– «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունն ունի շուրջ 15600 շահառու: Իհարկե տարբեր տարիների
տարբեր է նաև ակտիվ ջրօգտագործողների թիվը՝ կապված ցանքաշրջանառության փոփոխության հետ,

ոռոգման սեզոնի ընթացքում տեղումների քանակի հետ, ինչու չէ ՝ նաև բնական աղետների հետ:Սակայն
պետք է նկատենք, որ 2025 թվականին ունեցել ենք մոտ 1900 ջրօգտագործման պայմանագիր, ինչի
արդյունքում ոռոգվել է 1271 հա հողատարածք: Սակայն այս թվերը տարեցտարի ավելանում են և,
հատկապես այս հանգամանքով պայմանավորված, պետք է ճիշտ կառավարենք մեր ունեցած ջրային
ռեսուրսները, ինչի ուղղությամբ մենք ձեռնարկել ենք մի շարք ծրագրեր՝ Կառավարության, Ջրային
կոմիտեի և միջազգային գործընկերների հետ: Այս ճանապարհին շատ կարևոր է նաև մեր ոռոգման
ավանդական մեթոդներից անցում կատարել ժամանակակից ոռոգման ձևերի:

-Վերջին տարիներին համակարգային ի՞նչ աշխատանքներ է կատարել «Լոռի ՋՕԸ» -ն համակարգը
բարելավելու , արդիականացնելու, վերազինելու հետ կապված:
– Համակարգի բարելավման հետ կապված հիմնախնդիրները բխում են «Լոռու» մայր ջրանցքի քայքայված
վիճակից, ներտնտեսային ցանցերի ոչ բավարար վիճակից, պոմպերի և շարժիչների հնությունից: Ամեն
տարի, որպես ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների կարևոր մաս ,կատարում ենք
ջրանցքների մաքրման , առավել վնասված հատվածների մասնակի վերականգնման, պոմպերի և շարժիչների
նորոգման աշխատանքներ: Եվ, առհասարակ, բոլոր միջոցառումների հիմքում դնում ենք ռացիոնալ, խնայող,
ինչպես նաև՝ անխափան ջրամատակարարումը:

-Վարձավճարների գանձումը ի՞նչպես եք հավաքագրում:
-Սովորաբար տարին ավարատում ենք 100 % կատարողականով, բայց իհարկե հավաքագրումն
իրականացնում ենք բերքահավաքից հետո՝ աշնանը, որպեսզի մեր շահառուներին մոտիվացնենք՝ ստացված
բերքից և վաճառքից հետո գումարը գանձվի:
-Պարոն Դավթյան ի՞նչպես է «Լոռի ՋՕԸ» պատրաստվում գարնան գյուղատնտեսական աշխատանքներին
ընդառաջ և կազմակերպությունը վերազինելու համար ի՞նչ ծրագրերից եք օգտվում:
– Այժմ մեզ մոտ տեղի են ունենում գյուղատնտեսական տարվա /գարնանային/ ոռոգման սեզոնի
նախապատրաստական աշխատանքներ և անում ենք ամեն ինչ անխափան և հասանելի ոռոգում
կազմակերպելու համար:
Վերազինման հետ կապված՝ Հայաստանում ցածր էներգախնայող ոռոգման տեխնոլոգիաների կիրառման
ծրագրի շրջանակներում «Լոռի ՋՕԸ»-ին UWOP-ի կողմից տրամադրվել են էներգախնայող շարժիչով
պոմպեր և արևային համակարգեր:
Հիշյալ պոմպերը տեղադրվել են Այրում –Ճոճկան , Ճոճկան 1 պոմպակայանում որտեղ մենք խիստ
կարիք ունեինք, և արդեն իսկ էներգախնայող պոմպերի աշխատանքների հաշվին խնայված գումարն
ուղղում ենք մեր ընկերության վերազինման և ներքին ցանցի բարեփախման խնդիրների
լուծմանը:Ընկերությունը բաց է ցանկացած առողջ համագործակցության համար և իր ներդրումներով և իր
աշխատակազմով և ռեսուրսներով:Մենք այսօր ունենք տեխնիկա և անհրաժեշտության դեպքում
օգտագործում ենք նույն գարնանային գյուղատնետասական աշխատանքներում ավելի քիչ ծախսեր անելով:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love