Գիշերը իսրայելական ռազմաօդային ուժերը, գործելով իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) ստույգ հետախուզական տվյալների հիման վրա, ավարտել են լայնածավալ օդային հարձակումը Թեհրանում, որի ընթացքում խոցվել են տասնյակ իրանական օբյեկտներ, նշվել է ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում։
Հաղորդագրության համաձայն՝ հարվածային գործողությունը թիրախավորել է բալիստիկ հրթիռների կարեւորագույն բաղադրիչներ արտադրելու համար օգտագործվող օբյեկտները, որոնք պատկանում են Իրանի անվտանգության ծառայությանը։
Նշվել է, որ հարվածի ենթարկված օբյեկտների թվում են եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնական համալիրը, որն օգտագործվում է բալիստիկ հրթիռների բաղադրիչներ արտադրելու եւ մշակելու համար, հրթիռների բաղադրիչների պահեստը, պաշտպանության նախարարության համալիրը, որը պատասխանատու է հրթիռային վառելիքի արտադրության համար, եւ բալիստիկ հրթիռների բաղադրիչների արտադրության հարթակ։
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ հարվածները զգալիորեն նվազեցնում են Իրանի կառավարության կարողությունը՝ այդ օբյեկտներում բալիստիկ հրթիռների կարեւորագույն բաղադրիչների արտադրությունը շարունակել ու համար։
