Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ
ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության
բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի
վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում
ծանոթանալու նպատակով։
